Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Մետամորֆոզ

Մետամորֆոզ
30.09.2025 | 20:03

Առաջ Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անխուսափելիությունը։

Հիմա Նիկոլը գնում-հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունն ու վտանգավորությունը։

Միայն այս մետամորֆոզը հերիք է՝ պատկերացնելու համար մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ու, հետևաբար, վերականգնման համար մեր անելիքի հսկայական ծավալը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ